Սեպտեմբերի 8-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Տաշիրի բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնում էր, որ սեպտեմբերի 5-ի ժամը 19.00-ից սեպտեմբերի 6-ի ժամը 12.00-ն ընկած ժամանակահատվածում, Տաշիր քաղաքի Ջահուկյան փողոցի իր առանձնատան բակից գողացել են էլեկտրական շարժիչ:

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները ձեռնարկված միջոցառումներով պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: 33-ամյա տղամարդը հրավիրվել է բաժին եւ խոստովանել:

Գողոնը վերցվել է:

Նախապատրաստվում են նյութեր: