ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ գոհ է 2021թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվելուց: «Շնորհակալություն»,-Թվիթթերի իր էջում գրել է Թրամփը:

Դոնալդ Թրամփի թեկնածությունն առաջադրվել է խաղաղության Նոբելյան մրցանակի Իսրայելի եւ ԱՄԷ-ի միջեւ հարաբերությունների կարգավորման նրա նախաձեռնությունից հետո:

Այս առաջարկով հանդես էր եկել Նորվեգիայի խորհրդարանի անդամ Քրիսթիան Թիբրինգ-Գյեդեն, որը բարձր է գնահատում աշխարհում հակամարտությունների լուծման Թրամփի ջանքերը։

Նա ավելի վաղ առաջադրել էր Թրամփի թեկնածությունը 2018 թվականին՝ հղում անելով Հյուսիսային Կորեայի հետ նրա մերձացմանը: