Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող Մյունխենի «Բավարիայի» 28-ամյա ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան պատրտաստ է այս տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխել ակումբը, հաղորդում է ESPN-ը։

Ալաբան ու «Բավարիան» չեն կարողանում համաձայնության հասնել պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Ալաբան պահանջում է աշխատավարձի բարձրացում։

Ալաբան «Բավարիայում» է հանդես գալիս 2009 թվականից։