«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արթուր Վանեցյանի կուսակցությունից մի նախկին դե-ֆակտո ՀՀԿ-ական իմ մասին խոսելիս գրել է. «իշխանության ծառայամիտ արբանյակ»:

Էդ մարդիկ երևի չեն պատկերացնում, որ Հայաստանում կան անկախ մարդիկ: Չեն պատկերացնում, որ որևէ քաղաքական թիմ այնքան չկա, որ ես իրեն ծառայեմ… Կարելի է ծառայել գաղափարին, բայց քաղաքական թիմերին ծառայողները դուք եք, ես չեմ:

Եվ ականջներիդ օղ արեք. եթե դուք վաճառվում եք, դա դեռ չի նշանակում, որ բոլորն են վաճառվում:

Չնայած, եթե դուք ամեն տարի քաղաքական հայացքներ եք փոխում ու իրարամերժ բաներ անում, ձեր համար դժվար կլինի պատկերացնել, որ ես, ողջ չափահաս կյանքիս ընթացքում մոտեցումներս չեմ փոխել»: