Apple ընկերությունը հայտարարել է, որ իր նոր ապրանքների աշնանային ավանդական շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին, հաղորդում է Meduza-ն:

Ըստ The Verge-ի ոչ պաշտոնական տվյալների՝ շնորհանդեսին առաջին անգամ կցուցադրվեն iPhone-ի չորս մոդելներ՝ երկու iPhone 12` 5,4 եւ 6,1 դյույմ, եւ երկու iPhone 12 Pro՝ 6,1 եւ 6,7 դյույմ անկյունագծով:

Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը, հղում անելով աղբյուրներին, իր հերթին գրում է, որ շնորհանդեսին ընդհանրապես նոր iPhone չի ցուցադրվի:

Բացի այդ, սպասվում է, որ Apple- ը կցուցադրի նոր «խելացի» ժամացույցի մոդել եւ նորացված iPad Air-ը: