Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը տուգանվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Time-ը: Ջոկովիչը տուգանվել է 10 հազար ԱՄՆ դոլարով ԱՄՆ բաց առաջնության ժամանակ ոչ մարզական վարքի համար, ինչպես նաև զրկվել է ԱՄՆ-ի բաց առաջնության 1/8 եզրափակիչ հասնելու համար տրվող 250 հազար դոլարից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը որակազրկվել է: Նյու Յորքում ընթացող US Open տղամարդկանց մենախաղի 1/8 եզրափակիչում Ջոկովիչը մրցում էր իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստայի հետ: Մրցախաղի առաջին սեթում Ջոկովիչը գնդակի մատուցման ժամանակ հարվածել էր (գուցե և պատահաբար) գծային մրցավարին, ինչի համար որակազրկվել էր: