Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 73 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 17, խարդախության՝ 15, մարմնական վնասվածք հասցնելու՝ 14, պաշտոնեական լիազորությունների չարաշահման` 5, ծեծի՝ 4, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ վնասելու եւ թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի՝ 2, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, դատական ակտը չկատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու ու փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: