Ճապոնիայում երեքշաբթի մեկնարկել է վարչապետ Սինձո Աբեին իշխող կուսակցության առաջնորդի պաշտոնում փոխարինելու պաշտոնական արշավը, հաղորդում է Associated Press-ը:

Իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության ղեկավարի պաշտոնի համար կպայքարի երեք թեկնածու` Ճապոնիայի նախարարների կաբինետի 71-ամյա գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, ինչպես նաեւ երկրի նախկին պաշտպանության եւ արտաքին գործերի նախարար 63-ամյա Շիգերու Իսիբան եւ Ֆումիո Կիսիդան:

Կուսակցության` սեպտեմբերի 14-ին կայացած  ընտրություններում առավելագույն ձայներ հավաքած թեկնածուն կդառնա Ճnապոնիայի հաջորդ վարչապետը:

Հիշեցնենք, որ Սինձո Աբեն ավելի վաղ հայտարարել էր առողջական պատճառներով երկրի վարչապետի պաշտոնից հեռանալու մտադրության մասին: