Երեւանի քաղաքապետը մի քիչ վատառողջ է, հետեւաբար Երեւանի ավագանու նիստը կվարեմ ես: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին Երեւանի ավագանու 5-րդ գումարման 1-ին նիստի սկզբում հայտարարեց քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Նիստը սկսվեց Երեւանի հիմնի՝ «Էրեբունի-Երեւան» երգի հնչեցմամբ:

Նշենք, որ օրակարգում ընդգրկված է 17 հարց, դրանց թվում է Երեւանի փոխքաղաքապետի ընտրության, նաեւ մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու հարցը: