Լույս է տեսել «Բանակի տղան» վերնագրով գիրք, որը նվիրված է Արցախի հերոս կապիտան Արմենակ Ուրֆանյանին: Գրքի հեղինակը Վարդանանք» թերթի գլխավոր խմբագիր արցախցի  Վովա Արզումանյանն է: Այսօր` սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ  հանդիպմանը հեղինակը ներկայացրեց գրքի ստեղծաման պատմությունը:

«2016 թվականի ապրիլից ունեմ շատ հիշողություններ: Երզ զոհվեց Արմենակ Ուրֆանյանը, նա ինձ համար դարձավ հայրենապաշտության չապանիշ, ասել եմ միշտ, որ հերոսներին չեմ տարանջատում, բայց Ուրֆանյանն ինձ համար մի ուրշ կերպ հերոս  դարձավ, սա է պատճառը, որ հենց իր մասին որոշեցի գիրք գրել,-ասաց նա:

Խոսելով վերնագրի մասին նա նշեց, որ վերնագիրը «Բանակի տղան» է, քանի որ Ուրֆանյանը մի առիթով իր մորը`Համեստ Ուրֆանյանին ասել է. «Մամ ես էլ քո տղեն չեմ, բանակի տղեն եմ»: Այսպես էլ «Բանակի տղան» գիրքը կարծես ամբողջացնում է Արցախի հերոս Ուրֆանյանի կետպարը:

«Այն լույս է տեսել հենց Արցախի օրվա հռչակման  կապակցությամբ, երբ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արմենակ Ուրֆանյանն արժանացավ «Արցախի հերոս» բարձրագույն կոչման և արդեն հաջորդ օրը գիրքը լույս է տեսել»:

Հեղինակն ասում է` քանի որ ենա «Վարդանանք» թերթի գլխավոր  խմբագիրն է  և դիրքեր այցելություններն հաճախ են լինում, զինվորների հետ զրույցը ևս հաճախի են.

«Ամեն զինվորի պատկերզցնում էի որպես հերոս, քանի որ  մեր դիրքերում հերոսներ են կանգնած:

Արմենակի գրքում Արցախյան կոլորիտով պատմվածքներ են տեղ գտել, ինչպես նաև իմ լրագրողական գործունեության ընթացքում Ուրֆանյանի  հրամանատարների, մարտական ընկերերի հետ արված հարցազրույցները,որոնք լրիվ կապված են Արմենակ Ուրֆանյան հերոսի, նրա մարդ տեսակի հետ»,- հավելեց նա:

Հեղինակը գրքում նաև բանաստեղծությունների տեսքով գրել է Արմենակ Ուրֆանյանի և Ապրիլյան մարտական գործողությունների մնացած հերոսների մասին:

Հիշեցնենք, որ Արմենակ Ուրֆանյանը 2016 թվականի Ապրիլյան մարտական գործողությունների առաջին օրերից եղել է Արցախի առաջնային գծում։ Ուրֆանյանն իր հրամանատարության ներքո գործող 4-րդ հրաձգային վաշտի անձնակազմի հետ միասին երկարատև մարտ է մղել հանկարծակի հարձակում գործած հակառակորդի դեմ։ Անձնակազմին հետ ուղարկելով՝ կապիտան Ուրֆանյանը միայնակ շարունակել է մարտը՝ այդ ընթացքում խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվորներ։ Հակառակորդին գերի չընկնելու նպատակով նռնակով պայթեցրել է իրեն՝ միաժամանակ հակառակորդին հասցնելով զգալի մարդկային կորուստներ:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի 2016 թվականի ապրիլի 6-ի հրամանագրով Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելու գործում ցուցաբերած արիության համար Արմենակ Ուրֆանյանը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայության» մեդալով:

Կապիտան Արմենակ Ուրֆանյանը 2016 թվականի ապրիլի 6-ին հուղարկավորվել է Եռաբլուրում:

2016 թվականի մայիսի 28-ին Արմենակ Ուրֆանյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։2020 թվականի օգոստոսի 29-ին Արմենակ Ուրֆանյանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով հետմահու արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման՝ պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով։