Այսօր Բելառուսի նախագահը ծավալուն հարցազրույց է տալիս ռուսական լրատվամիջոցներին, հայտնում է «Գովորիտ Մոսկվա»-ն:

Զրույցին հրավիրված են «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանը, RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, «Պուլ պեռվոգո» Telegram ալիքի լրագրող Անտոն Վերնիցկին եւ Համառուսաստանյան պետական ​​հեռուստառադիոընկերության հաղորդավար Եվգենի Ռոժկովը: «Պուլ պեռվոգո» Telegram ալիքը հայտնել է, որ Բելառուսի նախագահը կպատասխանի «ամենասուր հարցերին»:

«Այո, միգուցե ես մի քիչ երկար նստեցի»,- հարցերից մեկին պատասխանել է Լուկաշենկոն: