Չեմ կարող նշել մետրոյի նոր կայարանի շինարարության ավարտի ստույգ ժամկետը: Այս մասին սեպտեմբերի 8-ին կայացած Երեւանի ավագանու նիստում ասաց Երեւանի առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Հնարավոր է՝ դա լինի ներկայիս քաղաքային իշխանությունների, հնարավոր է` հաջորդ իշխանությունների օրոք: Միայն կարող եմ ասել, որ աշխատանքը ստիպված չենք լինի զրոյից սկսել»,- ասաց նա:

Պաշտոնյան հիշեցրեց, որ հայտարարված է երկաստիճան մրցույթ, այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում: