Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը եւ Կոսովոյի վարչապետ Ավդուլլահ Հոթին հայտարարել են, որ ԵՄ միջնորդությամբ բանակցություններ կսկսեն, հաղորդում է AP-ը:

Համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը պարտավորվել են կրկնապատկել ջանքերը ԵՄ-ի հետ հետագա համաձայնության ապահովման համար:

Անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելիորեն հայտարարել է, որ Սերբիան եւ Կոսովոն պայմանավորվել են կարգավորել տնտեսական հարաբերությունները ԱՄՆ միջնորդությամբ: