Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 16։30-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատին գյուղում շինություն է փլուզվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ փլուզվել է չշահագործվող շինության արտաքին պատից մոտ 15 քմ հատված, կա տուժած․ վերջինս հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Շատին գյուղից հայտնեցին որ,փլուզվել է մանկապարտեզի շենքը: