«Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ-ն օգոստոսի 14-ին հարցումներ էր ուղարկել Երեւանի քաղաքապետարան, թե որքանով են իրականություն դարձրել Հայկ Մարությանի նախընտրական խոստումները: Այս մասին Երեւանի քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀԿ-ի ղեկավար Բաբկեն Հարությունյանը:

«Մենք կետ առ կետ նշել ենք բոլոր խոստումները, որ նա տվել եւ պհանջել ենք տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ: Խոսքը 2019-ի օգոստոսից մինչ օրս կատարված աշխատանքների մասին է: Անցյալ տարի եւս ես ներկայացրել էի Մարությանի չկատարած աշխատանքների այլընտրանքային հաշվետվությունը:

Այսօր պարգեւավճար լափող կառույցի սանձարձակությունը հասել է այնտեղ, որ նույնիսկ 2 շաբաթ անցնելուց հետո քաղաքակետարանից ինձ պատասխանում ասում են, որ կպատասխանեն, ու միչ օրս որեւէ պատասխան չկա: Սա խոսում է ապիկար քաղաքապետի բարձիթողի գործունեության մասին, նրա մասին, որ չի կարողացել չկայացած քաղաքապետն իր խոստումներն իրականություն դարձնել, հիմա էլ փորձում է չպատասխանել հարցերին, որ խուսափի:

Քաղաքապետարանը որպես պետական կառույց գոյություն չունի, մահացած կառույց է, ենթակա է թաղման: Սա էլ այն հարցերն են, որոնք հղել ենք ու չեն պատասխանել: Հիմա մենք այս հարցերը շաղ կտանք, թող վերցնեն, կշտանան, Հայկ Մարությանը թող դրանք հավաքի»,-ասաց նա:

ՀԿ ղեկավարը ձեռքի թղթերն ու ծաղիկները նետեց քաղաքապետարանի մուտքի մոտ:

Այնուհետե նա թվարկեց այն խոստումները, որոնք Հայկ Մարությանը խոստացել ու չի արել. «Ի՞նչ էր խոստացել տխրահռչակ, քաղաքապետի պաշտոնում պախկված, ձախողակ Հայկ Մարությանը: Նա խոստացել էր, որ մշակելու է քաղաքի զարգացման ռազմավարություն: Արդեն 2-րդ տարին է քարշ է գալիս քաղաքապետի պաշտոնում, բայց մենք այդպես էլ այդ ռազմավարությունը չտեսանք: Խոստացել էր, որ մետրոյի «Գործարանային» կայարանի շրջակայքում կառուցվելու են բիզնես կենտրոններ, շենքեր, շինություններ, մենք որեւէ շենք, որեւէ նոր բան չենք տեսնում:

Խոստացել էր ոռոգման ցանցեր անցկացնել այնտեղ, որտեղ կան կանաչ տաւրածքներ, մենք դա չենք տեսնում: Ասում էր՝ 500 հազար ծառ է տնկելու, դա էլ չտեսանք: Ասում է ին՝ վերելակներն ենք փոխելու, պարզվեց վարկով վերելակներ են բերել եւ այքան դանդաղ է դա ընթանում, որ մարդիկ անընհատ ոտքով են բարձրանում-իջնում:

Տրանսպորտի հարցում ցույց էին տալիս ավտոբուսներ, թե փոխելու ենք «Գազելները», բայց մինչեւ այսօր փոփոխություն չենք տեսնում: Հիմա էլ նորից վերադառնում են «ԳԱզելների» համակարգին: Ինչի՞ էիք ասում՝ 10 մետրանոց ավտոբուսներ են լինելու, քարտերով:

Հաջորդը, ասում էր ստորգետնյա, վերգետնյա ավտոկայանատեղիներ են լինելու, որը նույնպես չենք տեսնում:

«Հայրենիք» կինաթատրոնի մոտ էստակադայի նախագիծ էին ներկայացրել, թե հայ-հայ, հեսա սկսում ենք: Վերջը բերեցին մի բանկա ներկով շրջանակ գծեցին, հետո էլ ասացին՝ դա էլ չարդարացրեց իրեն»,-ասաց բաբկեն Հարությունյանը:

Նրա խոսքով, քանի Հայկ Մարությանը զբաղեցնում է քաղաքապետի պաշտոնը, ձախողումները շատանալու են, խնդիրները մեծանալու են:

«Սրա պատասխանատուն իհարկե, Նիկոլն է, որովհետեւ ինքն է Հայկին բերել կարգել քաղաքապետ: Ես ունեմ տեղեկատվություն, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները նույնիսկ հրաժարվել են իրենց անդամությունից, Մարությանն էլ ստիպված է եղել վազել Նիկոլի մոտ, խնդրել, որ միջամտի, հարցը լուծի: Նա էլ իր հերթին ուղարկել է Ավինյանին, փակ քննարկում են արել: Փաստը մնում է փաստ, որ Հայկ Մարությանը նույնիսկ որպես իշխող կուսակցության ներկայացուցիչ, իշխող խմբակցության ավագանու կազմի հետ չի կարողանում ընդհանուր լեզու գտնել»:

ՀԿ ղեկավարը հավելեց, որ իրենք  տարբեր ակցիաների միջոցով «շփելու են սրանց երեսին էն, ինչին արժանի են եւ հասնելու ենք նրան, որ պատասխանեն մեր հարցերին»: