Սեպտեմբերի 7-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ հերթական կրկնայցն է իրականացրել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի այգիներում։

Խախտումների ցուցանիշների նվազման դինամիկան պահպանվել է։

Այսօր լայնածավալ մշտադիտարկման աշխատանքների ընթացքում մարդկային կուտակումներ, սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր չեն արձանագրվել։ Տեսուչները դիմակը սխալ կրող անձանց տվել են թերությունները վերացնելու վերաբերյալ ցուցումներ, կտորե դիմակ կրող անձանց տրամադրել գործարանային արտադրության բժշկական դիմակներ և հորդորել՝ փոխել 2-3 ժամը մեկ։

Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների շրջանակում իրականացվող ամենօրյա խստացված ստուգայցերը շարունակվում են մայրաքաղաքում և ՀՀ բոլոր մարզերում։