Մակարավանքի ճանապարհն ի՞նչ ենք անելու: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Տավուշի մարզ այցելության ժամանակ դիմելով տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խելքի կբերենք: Շինարարի մեղավորությունը չի, բայց կանենք»,-ասաց Պապիկյանը: Վարչապետն էլ նկատեց. «Դե ասում են՝ քանդվել է ճանապարհը: Կարող ենք իրար հետ ճիշտ լուծում գտնենք, որովհետեւ վերեւը սարքած է, ներքեւը քանդված»:

Նշենք, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղից վերեւ գտնվող Մակարավանքի ճանապարհը այս տարի կառուցվել է, սակայն շինարարական աշխատանքների ժամանակ տեխնիկայից վնասվել է գյուղից դեպի վանք բարձրացող ճանապարհահատվածը: Եվ ստացվում է, որ դեպ Մակարավանդ գնացող ճանապարհի մի հատվածը վնասված է, մյուս հատվածը՝ նոր ասֆալտապատ: