Կառավարության դիմաց մի քաղաքացի բողոքի ակցիա էր իրականացնում՝ նշելով, թե կորցրել է ամեն ինչ, փակվել են իր բիզնեսները, հիմա էլ տունն է կորցնում: Նա դժգոհեց, որ երկու տարվա ընթացքում չի կարողացել հանդիպել վարչապետի կամ Կառավարության անդամներից որևէ մեկի հետ:

«Ես արժանի չէի՞, որ վարչապետը երկու տարվա մեջ ինձ ընդուներ»,– դժգոհեց քաղաքացին՝ ընդգծելով, որ այժմ բողոքի ակցիա է անում ոչ իր, այլ մյուսների շահերի պաշտպանության համար, քանի որ ինքն այլևս կորցնելու ոչինչ չունի:

Նա նաև Կառավարության շենքի դիմաց լցրեց իր այցեքարտերը, որ քաղաքացիները դրանցից տեղեկանան իր ներկայացրած խնդիրների մասին: Քաղաքացին նշեց, թե նման ակցիաները պարբերական բնույթ են կրելու:

Քաղաքացուն  բերման ենթարկեցին՝ անձը ճշտելու նպատակով: