Երեւանում, այսօր, սեպտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 13։00 սահմաններում Դավիթ Անհաղթի փողոցում «Իդեալ» խանութի դիմաց բախվել են Ճանապարհային ոստիկանության Toyota Corolla-ն, Opel եւ Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով Toyota Corolla-ի եւ Opel-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը: