Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին սեպտեմբերի 7-ից կվերսկսի մարզումները, տեղեկացնում է Sport.es-ը:

Մեսին բուժզննում կանցնի և վերականգնողական մարզում կանցկացնի թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին օրեր առաջ հայտարարեց, որ որոշում է ընդունել 1 մրցաշրջան ևս մնալ «Բարսելոնայում», քանի որ ակումբի ղեկավարությունը Մեսիի դիմաց պահանջել է վճարել պայմանագրում նշված ամբողջ հրաժարագինը՝ 700 միլիոն եվրո, որը արգենտինացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված «Մանչեսթեր Սիթին» պատրաստ չի եղել վճարել:

Մեսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։