Ես անօդաչուից վիրավորված քաղաքացի եմ, եւ մինչեւ հիմա որեւէ պաշտոնատար անձից քոռ մոտեցում էլ չեմ տեսել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Տավուշի մարզի Չինարի գյուղում դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց գյուղացիներից մեկը՝ հավելելով, որ տավուշյան վերջին դեպքերի ժամանակ է վիրավորվել:

«Մարզպետը ֆինանսական աջակցություն է առաջարկել, ես հրաժարվել եմ, քանի որ մեր ներկայացուցչին չենք վստահում»,-ասաց նա:

Տավուշի մարզպետ Հայկ չոբայնանը տեղեկացրեց, որ իրենք առաջարկել են, որ բնակիչը տուն է գնում, իրենք էլ 1 մլն դրամ վճարում են:

Վիրավորված բնակիչը անձամբ նամակ հանձնեց Փաշինյանին եւ խնդրեց անպայման կարդալ:

Վարչապետը կոչ արեց անհատական հարցեր չքննարկել, այլ գյուղին վերաբերող հարցերը: