ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, կազմել է 488.12 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.12 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 577.25 դրամ (նվազել է 1.18 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 643.54  դրամ (նվազել է 5.45 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.42 դրամ (նվազել է 0.09 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.  արծաթ՝ 420.82 դրամ, ոսկի՝ 30,230.24 դրամ, պլատին՝ 14,171.16 դրամ: