Լոռու մարզում, սեպտեմբերի 6-ին, ժամը 17։45-ի սահամններում Շնող-Թեղուտ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են Նոյեմբերյան քաղաքի բնակիչ 50-ամյա Արմեն Գիշյանի վարած «Գազել» մակնիշի և Շնող գյուղի բնակիչ 40-ամյա Արկադիկ Մելիքսեթյանի վարած «ԳԱԶ 2107» մակնիշի վատոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով՝ վարորդներից Ա․ Մելիքսեթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն։