Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ադրբեջանը չի մասնակցի «Կովկաս-2020» զորավարժություններին, փոխարենը՝ դիտորդների կուղարկի:
Օրեր առաջ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հաղորդել էր, որ ԱՊՀ, ՀԱՊԿ և Շանհայի համագործակցության կազմակերպության պաշտպանության նախարարները պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում, և առաջին համատեղ զորավարժությունները կանցկացվեն «Կովկաս-2020»-ի շրջանակներում:

Բաքվի չմասնակցությունն այս զորավարժություններին թերևս վկայությունն է այն հանգամանքի, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում որոշակի ճգնաժամ կա, ինչի նշաններն առկա էին դեռ հուլիսին՝ հայ-ադբեջանական սահմանին արձանագրված թեժացումից հետո։ Բաքվում չեն էլ թաքցնում, որ հատկապես տավուշյան մարտերից հետո կրած պարտությունից հետո արտաքին քաղաքականությունը ձևավորում են գլխավորապես թուրքական գործոնով պայմանավորված՝ ստորադասելով Մոսկվայի գործոնը։

Մյուս կողմից՝ Բաքվին բնորոշ է շանտաժի իջոցով Մոսկվայից ցանկալի արդյունք կորզելու մարտավարությունը ու շատ հնարավոր է, որ կոնկրետ զորավարժությանը չմասնակցելը այդ շարքից է։

Իհարկե, Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է փորձի օգտվել ցանակացած ճեղքից, որն առաջանում է Մոսկվայի ու Բաքվի հարաբերություններում առաջացած ճգնաժամից, սակայն մեր դիվանագիտությունը համառորեն չի կարողանում դուսր գալ անկյալային վիճակից՝ ոչ ադեկտված դառնալով առկա մարտահրավերներին։