ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լայվ է մտել ընտանեկան հանգստից:

Նա ընտանիքի անդամների հետ ձիավարությամբ է զբաղվում Սեւանի մերձակա անտառում` Մարտունիում:

«Այսօր մենք ընտանիքով ուզում ենք ժամանակն այսպես անցկացնել եւ ձեզ էլ խորհուրդ կտանք: Էս մեր Շուշանն ա, Մարիամ, մի րոպե սպասի, ուղիղ եթեր եմ, քեզ ցույց տամ ուղիղ եթերում, եթե հանկարծ ուղիղ եթերում ընկնես ձիուց, ինձ թվում է դիտումները կտրուկ կավելանան»,- ասաց նա` հերթով ցույց տալով ձիավարող ընտանիքի անդամներին:

Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանի արձակուրդի վերջին օրն է, վաղվանից նա կվերադառնա աշխատանքի: