Գրոդնոյում ժամը 12:00-ից մարդիկ սկսել են հավաքվել քաղաքի տարբեր հատվածներում: Մարդկանց մեծ խումբ է հավաքվել Գրոդնոյի ֆիլհարմոնիկի շենքի մոտ: Տարածքում գտնվող ոստիկանները հանրահավաքի մասնակիցներին նախազգուշացրել են, որ իրենց բողոքի ակցիան «չարտոնված է»: Ցուցարարները երթով շարժվել են դեպի Յանկա Կուպալա պողոտա:

Ցուցարարների մեկ այլ խումբ հավաքվել է Օստրովսկի փողոցում: Այնտեղ, ականատեսների խոսքով, արդեն ձերբակալություններ են եղել:

Բացի այդ, Գրոդնոյի բնակիչները հավաքվել են նաև Սովետսկի հրապարակում, որտեղ նույնպես ոստիկանության ուժեր են տեղակայված:

ՈՀՆՋ-ի աշխատակիցները արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների շրջանում:

Բելառուսներն արդեն մեկ ամիս շարունակ բողոքում են Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի դեմ: