Բարեկարգվում է Մարմաշեն վանական համալիրը:Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:

Աշխատանքները ներառում են նաև հնագիտական հետախուզում և պեղումներ:

Մարմաշեն վանական համալիրը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի վարչական տարածքում՝ Ախուրյան գետի ձախ ափին, Գյումրիից 10 կմ հեռավորության վրա: Համալիրի առաջին՝ գլխավոր եկեղեցին, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցվել է Վահրամ Պահլավունու կողմից 988 թվականին:

Լուսանկարիչ՝ Կարապետ Սահակյան