ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է՝ մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցումների հադիսավոր փակման արարողությանը:

Այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի և ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ-

պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հանդիպումը: Քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության հարցեր»,- գրել է նա։