Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 5-ի ցերեկը, 6-7-ը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 8-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 2-3, 8-9-ը կնվազի 3-4 աստիճանով:

Ինչպես տեղեկացրին «Հայպետհիդրոմետ»-ում, Երեւանում Սեպտեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի + 19 + 21, վաղը ցերեկը՝ + 35 + 37 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ + 10 + 14, ցերեկը՝ + 26 +31,

Կոտայքի լեռներում գիշերը՝ + 10 + 14, ցերեկը՝ + 26 + 31,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ + 18 + 20, ցերեկը՝ + 32 + 34,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ + 10+ 12, ցերեկը՝ + 26 + 31,

Լոռիում գիշերը + 10+ 14, ցերեկը՝ + 27 + 30,

Տավուշում գիշերը + 15 + 20, ցերեկը՝ + 29 + 33,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ + 10 + 14, ցերեկը՝ + 26+ 31,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ + 18 + 21, ցերեկը՝ + 33 + 35,

Արարատում գիշերը՝ + 17 + 20, ցերեկը՝ + 35 + 37,

Արմավիրում գիշերը՝ + 17 + 20, ցերեկը՝ + 35 + 37,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ + 10 + 14, ցերեկը՝ + 26 + 31,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ + 17 + 21, ցերեկը՝ + 35 + 37,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ + 16 + 20, ցերեկը՝ + 32 + 35,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ + 9 + 13, ցերեկը՝ + 25 + 27,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ + 9 + 13, ցերեկը՝ + 24 + 27 (հովիտներում՝ գիշերը — + 16+ 20, ցերեկը՝ + 32 + 35):