Ամերիկացի ռեփ կատարող Քանյե Ուեսթը ԱՄՆ նախագահական ընտրություններին Կենտուկիում և Միսիսիպիում որպես ինքնուրույն թեկնածու առաջադրվելու հայտ է ներկայացրել: Համապատասխան հայտարարության լուսանկարը Twitter- ի իր էջում տեղադրել է Կենտուկիի նահանգապետարանի աշխատակազմի ղեկավար Մայքլ Ադամսը:

Նա նաև գրել է, որ իր աշխատակիցները ստուգում են ներկայացված փաստաթղթերը, այդ թվում հավաքված 19 հազար ստորագրությունները, որպեսզի պարզեն՝ ռեփերն իրավունք ունի՞ արդյոք քվեաթերթիկում հայտնվելու:

WJTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Միսիսիպիի նահանգապետարանը նույնպես ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթեր է ստացել Ուեսթից: Ռեփերն իր աջակիցների 1219 ստորագրություն է ներկայացրել։ Միսիսիպիի իշխանությունները նրա դիմումի վերաբերյալ որոշում կկայացնեն երեքշաբթի, սեպտեմբերի 8-ին: