Home»Աշխարհ, Տեսանյութեր»Վլադիմիր Պուտինը մեքենայով «շրջել է» հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտի հետ

Վլադիմիր Պուտինը մեքենայով «շրջել է» հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտի հետ

Հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը զավեշտական տեսանյութ է նկարահանել, որում ինքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նույն մեքենայում է հայտնվել: Այն ցուցադրվել է Առաջին ալիքի եթերում:

Տեսանյութի համար կադրերը վերցվել են Ղրիմում «Տավրիդա» մայրուղու նոր հատվածների բացմանը պետության ղեկավարի օգոստոսյան ուղեւորությունից, երբ նա Aurus է վարում:

Մոնտաժի շնորհիվ Ուրգանտը հայտնվել է ուղեւորի նստարանին: Նրա հարցերը հարմարեցրել են Պուտինի ակնարկներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Այսպես, ի պատասխան տուգանք չստանալու համար ամրագոտին գցելու անհրաժեշտության մասին նախագահի խոսքերի՝ հաղորդավարը ասում է, որ մտածում էր, թե իրենցից ով առաջինը կկատակի:

«Դուք ինձնից առաջ ընկաք»,- ասում է Ուրգանտը:

Ճանապարհին հաղորդավարը նախագահին ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի, ինչպես նաեւ դոլարի ու ռուբլու մասին մի քանի կատակ է պատմում: Ի դեպ, վերջինը պետության ղեկավարին «դուր չի գալիս»:

Տեսանյութի վերջում Ուրգանտը հայտարարում է, որ ընթացքի ժամանակ հեռուստակենտրոնի մոտ դուրս է ցատկելու:

2020-09-05T23:46:41+04:005 Սեպտեմբերի 23:46|Աշխարհ, Տեսանյութեր|0 Comments
Go to Top