Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայրաքաղաքում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակները կուղարկվեն ռիսկային խմբում գտնվող անձանց, այդ թվում` առաջնագծում գտնվող լրագրողներին, հաղորդում է Gazeta-ն:

Նրա խոսքով` մայրաքաղաքում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի զանգվածային արդյունաբերական արտադրությունը կսկսվի 2020-ի վերջին կամ 2021-ի սկզբին:

«Որոշակի խմբաքանակներ պատրաստ կլինեն արդեն այս տարի, ամենայն հավանականությամբ, դրանք կուղղվեն ռիսկային խմբերի պատվաստմանը. դա առողջապահությունն է, կրթությունը, առեւտուրը, իրավապահ մարմինները եւ մի շարք այլ անձինք, եւ, գուցե, լրագրողները, ովքեր առաջնագծում են»,- ասել է քաղաքապետն Առաջին ալիքի եթերում: