Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի երկրորդ տուրի Չեխիա — Շոտլանդիա հանդիպումը չի հետաձգվի, հաղորդում է Չեխիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը։ Չեխիայի հավաքականի մի քանի ներկայացուցիչներ վարակվել են կորոնավիրուսով։

Ավելի վաղ Չեխիայի ֆուտբոլային ասոցիացիան հայտնել էր, որ սեպտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը տեղի չի ունենա եւ կհետաձգվի անորոշ ժամանակով։ Սակայն Չեխիայի թիմի ֆուտբոլիստների թվում վարակվածներ չկան։ ՈւԵՖԱ-ի հետ քննարկումներից հետո որոշվել է հանդիպումն անցկացնել նախատեսված օրը։ Նշվում է, որ Չեխիայի հավաքականը կհայտավորի նոր խաղացողների։

Առաջին տուրում Չեխիայի հավաքականը 3։1 հաշվով հաղթել է Սլովակիայի թիմին, շոտլանդացիները 1։1 հաշվով խաղացել Իսրայել հավաքականի հետ։