Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 5-ին կսկսի պայքարը Ազգերի լիգայի C դիվիզիոնում: Առաջին տուրի մեկնարկային խաղում Խոակին Կապարոսի գլխավորած թիմը երկրորդ խմբում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ:

Հայտնի է դարձել Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը:

Հայաստան. Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Սերոբ Գրիգորյան, Արտակ Գրիգորյան, Վբեյմար Անգուլո, Արշակ Կորյան, Խորեն Բայրամյան, Կամո Հովհաննիսյան, Ալեքսանդր Կարապետյան:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին: