Երևան -Մասիս ավտոճանապարհին երեկ` սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած ավտովթարը մեկ մարդու կյանք է խլել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, ժամը 18:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մասիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել կամրջից․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Mitsubishi Lancer մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սուրեն Ս․, ծնված 1982 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին, ովքեր արձանագրել են նրա մահը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։