Ապրիլյան պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը խոսել է Եռաբլուրում տեղի ունեցած վանդալիզմի մասին: Նա պահանջել է իրավապահներից՝ գործուն քայլեր ձեռնարկել ստահակներին հայտնաբերելու ուղղությամբ: Նրա խոսքերով՝ սա արդեն նման 2-րդ դեպքն է:

Հիշեցնենք, որ Ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովն իր էջում գրել էր, որ անհայտ անձինք պղծել են Ապրիլյան պատերազմի մասնակիցներ Արմենակ Ուրֆանյանի և Ռոբերտ Աբաջյանի շիրիմները։