Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 20:30-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ, 53-ամյա Սամվել Սուքիասյանը՝ իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ճանապարհի 56 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բլրակին և կողաշրջվել:

Վթարի հետևանքով վարորդ Ս. Սուքիասյանը, ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ, 45-ամյա Արայիկ Պապիկյանը և 58-ամյա Խաչիկ Ղուկասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն: