ԱՄՆ-ի համալսարաններից մեկի դոցենտ Զեսիկա Քրուգը, ով խոստովանել է, որ ստել է իր աֆրոամերիկյան ծագման մասին, մեկ կիսամյակով հեռացվել է դասընթացներից: Այս տեղեկությունը հաստատել են Զորջ Վաշինգտոնի համալսարանում, փոխանցում է BBC-ն:

Դոցենտ Զեսիկա Քրուգը, ով գիտական ​​աշխատություններ է գրում Աֆրիկայի եւ աֆրիկյան սփյուռքի մասին, իր բլոգում արված գրառման մեջ խոստովանել է, որ իրականում հրեա է Կանզասից:

«Ես իմ կյանքը կառուցել եմ դաժան հակասեւական ստի վրա»,- գրել է Քրուգը:

Նշվում է, որ սկանդալային խոստովանությունը վրդովմունք եւ զայրույթ է առաջացրել Քրուգի գործընկերների շրջանում:

Այս կապակցությամբ Զորջ Վաշինգտոնի համալսարանը, որում նա դասավանդում է, հայտարարություն է տարածել` հայտնելով, որ դոցենտը հեռացվել է դասընթացներից, իսկ համալսարանը հետաքննում է տեղի ունեցածը, որը վիրավորել է բազմաթիվ ուսանողների, ֆակուլտետը, դասախոսական կազմը եւ շրջանավարտներին: