Կարանտինի պայմաններում մեկուսացման, ինքնամեկուսացման կամ անձնական պաշտպանության միջոցների կիրառման կանոնների խախտումը կտուգանվի 300-500 հազար դրամով կամ մինչեւ մեկ ամիս ժամկետով ձերբակալությամբ՝ մինչեւ 2 տարի կամ առանց դրա պաշտոններ զբաղեցնելու կամ գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի զրկմամբ: Այս մասին ասվում է նախագծում, որը սեպտեմբերի 4-ին ներկայացրել է կառավարությունը ԱԺ-ում քննարկման ժամանակ:

Խոսքը, մասնավորապես, «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակաբանական անվտանգության ապահովման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի մասին է: Այն դեպքում, եթե վերոնշյալ խախտումների պատճառով մարդու առողջությանը լուրջ վնաս է հասցվել կամ վարակվել է միանգամից մի քանի մարդ, խախտողին սպառնում է 500-700 հազար դրամի չափով տուգանք կամ ազատազրկում 1-3 ամիս ժամկետով կամ էլ ազատազրկում մինչեւ 2 տարի ժամկետով՝ մինչեւ 3 տարի կամ էլ առանց դրա պաշտոններ զբաղեցնելու կամ գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի զրկմամբ: Միեւնույն ժամանակ, եթե նշված գործողությունների պատճառով պատահաբար մահ է պատճառվել մարդուն,  մեղավորին սպառնում է 2-4 տարվա ազատազրկում՝ մինչեւ 3 տարի կամ էլ առանց դրա պաշտոններ զբաղեցնելու կամ գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի զրկմամբ: