Նիկոլ, տեր կանգնիր ազգականներիդ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ծննդյանս օրով չէի ուզում գրառում անել, բայց չստացվեց:
Արա, էս ոնց են վախեցել Ծառուկյանի հանրահավաքից…

Ուրեմն ընդեղ մի մանդատակիր կա, ում միակ «հմայքը» վարչապետի պաշտոնում հայտնված անձի ազգանունը կրելն ա, ու եթե էդ ազգանունը հանես, տակը չգիտեմ ինչ կմնա:

Ասում ա՝ «եթե, ըստ մամուլի, մարդը մ ե ղ ա դ ր վ ու մ է (այլ ոչ թե մեղավոր է ճանաչվել) պետությանը 30 միլիարդ դրամի վնաս պատճառելու մեջ, նա իրավունք չունի խոսել ժողովրդի մասին»…

Այ քեզ բաաաան…

Բա էդ նույն մամուլի փոխանցմամբ քո անունն էլ կապվում էր մաքսանենգության հետ…

Հը, հետո՞…

Բա ինչի՞ Ծառուկյանն իրան թույլ չտվեց էդ մասին խոսա…

Բա դրա մասին խի՞ չես խոսում…

Մնում էր՝ Սիփան Փաշինյանը որոշի, թե Ծառուկյանն ինչ խոսի…

Նիկոլա՜յ, անտառներում լայվ անելու փոխարեն, զարմիկիդ հուշիր, որ չի կարելի խախտել անմեղության կանխավարկածը:

Չնայած՝ հուշես, չհուշես, Սիփանն ի՞նչ գիտի, թե ինչ ա անմեղության կանխավարկածը…

Իրանց գործը մենակ քաղաքացիներին տուգանելու մասին օրենքներ ընդունելն ա»: