«Սպուտնիկ V» պատվաստանյութը կայուն հորմոնալ եւ բջջային իմունային արձագանք Է ձեւավորել կլինիկական հետազոտությունների մասնակիցների 100 տոկոսի մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 4-ին ավելի վաղ The Lancet միջազգային գիտական առաջատար հանդեսը հրապարակել Է COVID-19-ի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երկու փուլերի արդյունքները, հայտարարել են ՌՈւՆՀ-ում:

«Կլինիկական հետազոտությունների մասնակիցների 100 տոկոսի մոտ պատվաստանյութը ձեւավորել Է կայուն ե՛ւ հորմոնալ, ե՛ւ բջջային իմունային արձագանք»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

«Դրա հետ մեկտեղ վիրուսաչեզոքացուցիչ հակամարմինների մակարդակը կամավորների մոտ, որոնք «Սպուտնիկ V»-ի պատվաստում են ստացել, 1,4-1,5 անգամ գերազանցել Է այն անձանց հակամարմինների մակարդակից, որոնք հիվանդացել են COVID-19-ով: Համեմատության համար նշենք, որ AstraZeneca բրիտանական դեղագործական ընկերության՝ պատվաստում ստացած կամավորների եւ կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդացածների մոտ եղել Է հակամարմինների մոտավորապես հավասար մակարդակը»,-ասվում Է մամուլի տեղեկագրում:

Հաղորդագրության մեջ նաեւ նշվում Է, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների առաջին-երկրորդ փուլերի արդյունքում լուրջ անցանկալի երեւույթներ (СНЯ, Grade 3) չեն հայտնաբերվել չափանիշներից ոչ մեկի գծով այն դեպքում, երբ լուրջ անցանկալի երեւույթների մակարդակը մյուս թեկնածու պատվաստանյութերի մոտ տատանվում Է 1 տոկոսից մինչեւ 25 տոկոս»:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը օգոստոսին գրանցել Է աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի կենտրոնում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել Է «Սպուտնիկ-V» անվանումը: Դա լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ Է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել Է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ Է ստացել: Նա նշել Է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել Է հինգ երկրների հետ, առկա հզորությունները թույլ են տալիս մեկ տարում արտադրել մինչեւ 500 միլիոն չափաբաժին:

Օգոստոսի 25-ին ՌԴ առողջապահության նախարարությունը Գամալեյայի կենտրոնին թույլատրել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետգրանցումային հետազոտություններ անցկացնել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: