Մենք առաջարկել ենք իրականացնել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ղրղզստանի մասնակցությամբ պիլոտային ծրագիրը: Այս մասին Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Մինսկ-Նուր Սուլթան տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ծրագրի իմաստն այն է, որպեսզի ստեղծվեն հնարավորություններ մարդկանց ազատ տեղաշարժի համար, որոնք կարող են բժշկական ցուցում ներկայացնել այն մասին, որ կորոնավիրուսի կրողներ չեն: Նախաձեռնության նպատակն է բացել սահմանները քաղաքացիների համար, ովքեր կորոնավիրուսի կրողներ չեն»,-նշեց նա: