Կորոնավիրուսով ավելի վաղ վարակված Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է Միլանի հիվանդանոցներից մեկում՝ հետազոտություն անցնելու համար: Այդ մասին սեպտեմբերի 4-ին հաղորդել է Rainews24 իտալական հեռուստաալիքը:

«Առաջ, Իտալիա» կուսակցության առաջնորդը գտնվում Է San Raffaele հոսպիտալում՝ մի շարք ախտանշաններ հայտնաբերելուց հետո որպես նախազգուշական միջոցառում, սակայն նրա վիճակը անհանգստություն չի առաջացնում, նշում Է հեռուստաալիքը:

Սեպտեմբերի 3-ին Բեռլուսկոնին, հեռախոսով դիմելով իր կուսակցության նախընտրական ցույցի մասնակիցներին, հայտնել Է, թե ինքն այլեւս ջերմություն եւ ցավեր չունի:

Սեպտեմբերի 2-ին Բեռլուսկոնիի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին հայտարարել Էր նրա անձնական բժիշկը եւ San Raffaele-ի պրոֆեսոր Ալբերտո Ձանգրիլոն: Դրա հետ մեկտեղ նա հայտարարել Է, որ քաղաքական գործիչի մոտ հիվանդությունն ընթանում Է անախտանիշ ձեւով: COVID-19-ի թեստը, որը չորեքշաբթի օրը երեկոյան արվել Էր San Raffaele հոսպիտալում, նույնպես դրական արդյունք Էր տվել:

Տեղական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, Բեռլուսկոնիի երկրորդ ամուսնությունից երկու զավակների՝ Լուիջիի եւ Բարբարայի մոտ օրերս նույնպես հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակում: Նրանք գտնվում են Սարդինիայի առանձնատանը՝ մեկուսացման մեջ: Իտալական քաղաքականության նահապետն ինքը մտադիր Է հիվանդության ժամանակաշրջանն անցկացնել Միլանի մերձակայքում գտնվող Արկորի իր նստավայրում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: