Իրանում նոր տեսակի կորոնավիրուսային վարակի զոհերի թիվը հասել է 22 044-ի, ինչի մասին հայտնել է երկրի Առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին:

Ինչպես նշել է Reuters-ը, երկրում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 118 և վարակման 2026 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է վարակման 382 772 դեպք:

Իրանը համարվում է կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկրներից մեկը: