Իրանը դատապարտել է ֆրանսիական Charlie Hebdo ամսագրին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը կրկին հրապարակելու համար, հաղորդում է  Mehr-ը:

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն հայտարարել է, որ Մուհամեդ մարգարեի հանդեպ անարգանքն անընդունելի է եւ վիրավորում է իսլամական արժեքներն ու ամբողջ աշխարհում միլիարդավոր մուսուլմաններին:

Կրկնակի հրապարակմամբ ամսագրի հատուկ թողարկումը դուրս է եկել սեպտեմբերի 2-ին: Առաջին անգամ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը հրապարակվել էր 2015 թվականին, երբ ամսագրի խմբագրության վրա հարձակման հետեւանքով ամսագրի 9 աշխատակից զոհվեց: