ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի իշխանություններին կոչ է արել ներում շնորհել հունահռոմեական ոճի ըմբշամարտիկին, ով մարդ էր սպանել 2018-ի հանրահավաքների ընթացքում:

Անդրադառնալով 27-ամյա Նավիդ Աֆքարիի մահվան դատավճռի մասին հաղորդումներին` Թրամփը գրել է Twitter-ում. «Ես շատ շնորհակալ կլինեի Իրանի ղեկավարներին, եթե դուք խնայեիք այս երիտասարդի կյանքը եւ մահապատժի չենթարկեիք նրան: Շնորհակալություն»:

Աֆքարին մահապատժի էր դատապարտվել հարավային Շիրազ քաղաքում ջրային ընկերության աշխատակից Հասան Թորքամանի մահվան համար տնտեսական խնդիրների պատճառով բողոքի ցույցից հետո:

Շիրազի նահանգային դատարանը մահվան էր դատապարտել Աֆքարիին, իսկ նրա եղբայրներ Վահիդ Աֆքարին եւ Հաբիբ Աֆքարին` համապատասխանաբար 54 եւ 27 տարվա ազատազրկման: