Հանրապետության տարածքում սեպտեմբերի 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ն ատիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Ինչպես տեղեկացրին «Հայպետհիդրոմետ»-ում, Երեւանում սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի + 18 + 20, վաղը ցերեկը՝ + 33 + 35 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ + 8 + 12, ցերեկը՝ + 24 + 29,

Կոտայքի լեռներում գիշերը՝ + 8 + 12, ցերեկը՝ + 24 + 29,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ + 16 + 18, ցերեկը՝ + 30 + 32,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ + 8 + 12, ցերեկը՝ + 24 + 29,

Լոռիում գիշերը — + 8 + 13, ցերեկը՝ + 24 + 28,

Տավուշում գիշերը — + 13 + 17, ցերեկը՝ + 26 + 31,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ + 8 + 12, ցերեկը՝ + 24 + 29,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ + 15 + 17, ցերեկը՝ + 32 + 35,

Արարատում գիշերը՝ + 13 + 18, ցերեկը՝ + 33 + 35,

Արմավիրում գիշերը՝ + 13 + 18, ցերեկը՝ + 33 + 35,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ + 8 + 12, ցերեկը՝ + 24 + 29,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ + 13 + 18, ցերեկը՝ + 33 + 35,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ + 13 + 18, ցերեկը՝ + 30 + 34,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ + 8 + 11, ցերեկը՝ + 23 + 28,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ + 11 + 15, ցերեկը՝ + 24 + 28 (հովիտներում՝ գիշերը — + 15 + 20, ցերեկը՝ + 30 + 35):