Ավստրալիայի վարչապետը պահանջել է, որպեսզի նահանգները մինչեւ դեկտեմբեր բացեն իրենց սահմանները եւ թուլացնեն սահմանափակումները, քանի որ ձեռնարկություններն ու տնային տնտեսությունները իրենց հիասթափությունն են հայտնում ծախսերի աճի եւ աշխատատեղերի կորստի կապակցությամբ:

Վարչապետ Սքոթ Մորիսոնը ենթադրել է, որ Նոր Զելանդիայի հետ տուրիստական փուչիկը կխթանի զբոսաշրջությունը եւ կօգնի վերականգնել 1991 թվականից ի վեր առաջին անգամ ռեցեսիայի մեջ հայտնված տնտեսությունը:

Ավստրալիայի նահանգների եւ տարածքների ութ ղեկավարներից յոթը պայմանավորվել են մինչեւ դեկտեմբեր գծել սահմանների բացման ուղին` մտածելով «թեժ կետեր» սահմանումը երկրի ներսում ուղեւորությունների կառավարման համար: Մորիսոնը նշել է, որ Նոր Զելանդիայի վարչապետ Զասինդա Արդերնին ասել է, որ Ավստրալիան նույնպես կփորձի կիրառել «թեժ կետերի» մոտեցումը Նոր Զելանդիայի նկատմամբ:

«Պատվաստանյութի բացակայության դեպքում մենք գուցե ստիպված լինենք տարիներ շարունակ այսպես ապրել»,- լրագրողներին ասել է Մորիսոնը:

Ավելի վաղ Ավստրալիայի միջազգային սահմանների վաղաժամ փակումը եւ կարանտինը հանգեցրեցին նրան, որ երկրում կորոնավիրուսի դեպքերի եւ մահվան շատ ավելի քիչ դեպքերի գրանցվեցին, քան մյուս երկրներում: Հաղորդվում է շուրջ 26.100 վարակման դեպքի եւ 737 մահվան դեպքի մասին ամբողջ հանրապետությունում: