Անգլիայի եւ Ուելսի Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան հրապարակել է Պրեմյեր լիգայի անցած մրցաշրջանի լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների ցուցակը։

6 հավակնորդները ներկայացնում են չեմպիոն «Լիվերպուլն» ու փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին»․ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Վիրջիլ վան Դեյք, Ջորդան Հենդերսոն, Սադիո Մանե (բոլորը՝ «Լիվերպուլ»), Կեւին Դե Բրույնե, Ռահիմ Ստերլինգ (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»)։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» առաջին տեղը գրավել է 99 միավորով։ «Մանչեսթեր Սիթին» հետ է մնացել 18 միավոր։ Լավագույն քառյակում են նաեւ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»։