ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ սեպտեմբերի 4-ին շնորհավորել և շնորհակալագրեր, պատվոգրեր, հուշանվերներ է հանձնել նախարարության տարբեր գերատեսչությունների կողմից խրախուսման արժանացած մի շարք աշխատակիցների:

«Քննչական կոմիտեի կողմից «Համագործակցության համար» մեդալով է պարգևատրվել Առաջին բաժնի պետ Արման Լադիկի Դարբինյանը:

Ազգային ժողովի կողմից շնորհակալագրով է պարգևատրվել Իրավական ապահովման և միջազգային պայմանագրերի վարչության պետ Վարդան Հրաչյայի Աճեմյանը և Արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության պետ Նադյա Արծրունու Մոսոյանը:

Հատուկ քննչական ծառայության շնորհակալագրով՝ Ֆինանսատնտեսագիտական վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահ Գոհար Արարատի Մեսրոպյանը:

Պետական վերահսկողական ծառայության պատվոգրով՝ Անձնակազմի կառավարման վարչության կադրային գործի վարման բաժնի պետ Հեղինե Ազատի Դարբինյանը և Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետ Աշոտ Մնացականի Մկրտչյանը:

Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով՝ Արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Արմեն Ժորայի Կարապետյանը:

Պաշտպանության նախարարության պատվոգրով՝ Իրավական ապահովման և միջազգային պայմանագրերի վարչության նախարարության իրավական շահերի պաշտպանության բաժնի պետ Մանիկ Աշոտի Սանթրոսյանը:
Ազգային անվտանգության ծառայության հուշանվերով՝ Պետական ռեզերվների գործակալության պետի տեղակալ Արեգ Խրիստաֆորի Խաչատրյանը:

Դատախազության կողմից շնորհակալագրով է պարգևատրվել նաև ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Մուշեղի Օհանյանը»,- նշված է հաղորդագրության մեջ: